Ղասեմի «Իրանը հուսով է, որ շուտով ավարտվելու է Աֆրինի օպերացիան»
https://parstoday.ir/hy/news/iran-i82103-Ղասեմի_Իրանը_հուսով_է_որ_շուտով_ավարտվելու_է_Աֆրինի_օպերացիան
Կարևորելով Սիրիայի ազգային իշխանության հարգումը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավաստիացրել է.«Իրանը հուսով է , որ շուտով ավարտվելու է Աֆրինի օպերացիան և Սիրիայի և Թուրքիայի սահմանային լարվածությունները դադարելու են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 14:38 Asia/Tehran
  • Ղասեմի «Իրանը հուսով է, որ շուտով ավարտվելու է Աֆրինի օպերացիան»

Կարևորելով Սիրիայի ազգային իշխանության հարգումը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավաստիացրել է.«Իրանը հուսով է , որ շուտով ավարտվելու է Աֆրինի օպերացիան և Սիրիայի և Թուրքիայի սահմանային լարվածությունները դադարելու են»:

Ընդգծելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և ազգային անվտանգության հարգման անհրաժեշտությունը, Բահրամ Ղասեմին նշել է.«ԻԻՀ-ը մոտիկից դիտարկում է Աֆրինի զարգացումները»:

«Աֆրինում ճգնաժամի շարունակումը կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսային շրջանում թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի կրկին ստեղծմանը և այդ տարածքում կրկին կարող է բռնկվել պատերազմը»․ ավելացրել է  Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նաև միջազգային հանրությանը և բոլոր երկրներին կոչ է արել զերծ մնալ ցանկացած քայլից, որը խրախուսելու է ահաբեկիչներին և հզորացնելու է վերտարածաշրջանին միջամտող ուժերի անօրինական ներկայությունը: