Հերքվել են Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին թշնամական լրատվամիջոցների պնդումները
https://parstoday.ir/hy/news/world-i249902-Հերքվել_են_Իրանում_կրոնական_փոքրամասնությունների_իրավունքների_խախտման_մասին_թշնամական_լրատվամիջոցների_պնդումները
Իրանի Իսլամական խորհրդարանում ասորի և քաղդեացի քրիստոնյաների ներկայացուցիչը հերքել է Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին թշնամական լրատվամիջոցների պնդումները՝ նշելով, որ քրիստոնյաների ներկայությունն ու մասնակցությունը հասարակական, մշակութային և երկրի պաշտպանության տարբեր ոլորտներում այն իրողություններն են, որոնք մարտահրավեր են նետում Իրանի վերաբերյալ Արևմուտքի պառակտիչ պատմություններին։
(last modified 2026-09-07T07:46:16+00:00 )
Սեպտեմբեր 07, 2026 11:08 Asia/Tehran
  • Հերքվել են Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին թշնամական լրատվամիջոցների պնդումները

Իրանի Իսլամական խորհրդարանում ասորի և քաղդեացի քրիստոնյաների ներկայացուցիչը հերքել է Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին թշնամական լրատվամիջոցների պնդումները՝ նշելով, որ քրիստոնյաների ներկայությունն ու մասնակցությունը հասարակական, մշակութային և երկրի պաշտպանության տարբեր ոլորտներում այն իրողություններն են, որոնք մարտահրավեր են նետում Իրանի վերաբերյալ Արևմուտքի պառակտիչ պատմություններին։

Հղում անելով Hawza News-ին,  Pars Today-ը հաղորդում է, որ Շառլի Անույե Թեքիան, անդրադառնալով նահատակված քրիստոնյաների ընտանիքների նկատմամբ հանգուցյալ առաջնորդ, այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի ցուցաբերած աջակցությանը և ուշադրությանը, հայտարարել է, որ Իրանում ասորի քրիստոնյաները և այլ կրոնական փոքրամասնություններ օգտվում են իրենց օրինական իրավունքներից, իսկ նրանց դասվանդվում է մայրենի լեզու և  կրոնական ուսմունքներ։
Անդրադառնալով քրիստոնյաների կրոնական և մշակութային ծեսերի ու տոների ազատ անցկացմանը՝ նա հավելել է, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգվում են՝ նրանց վերաբերող օրենքների և կանոնակարգերի համաձայն։
Անույե Թեքիան անդրադարձել է նաև նաև երկրի պաշտպանության գործում քրիստոնյաների մասնակցությու, ամսնավորապես՝ նահատակներին, հաշմանդամություն ստացած զինծառայողներին և ազատամարտիկներին, նշել է, որ դա վկայում է Իրանի հետ կրոնական փոքրամասնությունների խորը կապի մասին։
Նա ընդգծել է. «Մուսուլմանների, քրիստոնյաների, հրեաների և զրադաշտականների՝ միմյանց կողքին գտնվելը Իրանի հասարակության իրականությունն է և հստակ պատասխան՝ կրոնական ու էթնիկ պառակտում ստեղծելու փորձերին»։
Նրա խոսքով՝ բոլոր իրանցիներն ապրում են մեկ դրոշի ներքո, իսկ ազգային միասնությունը թշնամիների պառակտիչ ծրագրերի դեմ ամենակարևոր պատնեշն է։