ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի մամուլի ասուլիսը
https://parstoday.ir/hy/news/iran-i82153-ԻԻՀ_ԱԳ_նախարարության_խոսնակի_մամուլի_ասուլիսը
«Ֆրանսիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարվելիք այցի շրջանակում, երկկողմ ու տարածաշրջանային տարբեր քաղաքական հարցեր են քննարկվելու».ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2018 12:54 Asia/Tehran

«Ֆրանսիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարվելիք այցի շրջանակում, երկկողմ ու տարածաշրջանային տարբեր քաղաքական հարցեր են քննարկվելու».ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների թղթակցի հաղորդման համաձայն, երկուշաբթի հունվարի 22-ին ներքին ու արտասահմանյան լրագրողների հետ զրույցում, Իրանի տարածաշրջանային ազդեցության , Հեզբոլլահին ու Եմենի Անսարալլահին աջակցելու մասին պաշտոնական Թեհրանի պետայրերի հետ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների մասին, Բահրամ Ղասեմին ասել է .«Ֆրանսիայի ԱԳ նախարարի Իրան կատարվելիք այցն օրակարգում է , սակայն բանակցությունների առանցքը դեռևս հստակ պարզ չէ»:

Ղասեմին հերքել է ավելի վաղ հրթիռային հարցն  Իրանի հետ քննարկվելու կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն, ասելով .«ԻԻՀ-ը ոչ մի երկիր հետ պաշտպանական ու հրթիռային հարցեր չի քննարկել և չի քննարկելու»:

Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն անդրադարձել է Սիրիայի Աֆրինի զարգացումներին, ասելով.«Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտիկից և մտահոգությամբ դիտարկում է Աֆրինում անցնող իրադարձությունները և հուսով է , որ այդ օպերացիան անհապաղ դադարեցվելու է և կանխվելու են Սիրիայի և Թուրքիայի սահմանային գոտում ճգնաժամի խորացումն ու տարածումը»:

Հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման համար եվրոպացիների և ԱՄՆ-ի որոշ ԶԼՄ-ների մասին ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Դա մեդիայի ոլորտին վերաբերող հարց է և եվրոպական երկրների հետ Թեհրանի հարաբերությունները զարգանում են»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Նաչիրվան Բարզանիի Թեհրան կատարած այցը ևս դրական է որակել, ասելով.«Նրա այցը Թեհրան և ԻԻՀ-ի պետայրերի հետ նրա հանդիպումը վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին»: