Մահմուդ Վաեզի.«Իրանի միջուկային բանակցությունների գործը կրկին չի բացվելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i82297-Մահմուդ_Վաեզի._Իրանի_միջուկային_բանակցությունների_գործը_կրկին_չի_բացվելու
Իրանի նախագահի գրասենյալի պատասխանատուն ասել է.«Իրանի և «5+1» խմբի միջուկային բանակցությունները ավարտվել է և միջուկային բանակցությունների գործը չի վերսկսվելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 12:03 Asia/Tehran
  • Մահմուդ Վաեզի.«Իրանի միջուկային բանակցությունների գործը կրկին չի բացվելու»

Իրանի նախագահի գրասենյալի պատասխանատուն ասել է.«Իրանի և «5+1» խմբի միջուկային բանակցությունները ավարտվել է և միջուկային բանակցությունների գործը չի վերսկսվելու»:

Չորեքշբթի օրը, անդրադառնալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի կրկին քննարկման համար աշխատանքային խմբի ձևավորմանն Իրանի նախագահի գրասենյկի պատասխանատու Մահմուդ Վաեզին ասել է.«Միջուկային բանակցությունների գործը ոչ մի գնով չի բացվելու և այս դիրքորոշումը Իրանի համակարգի, կառավարության և ԱԳ նախարարության համատեղ դիրքորոշումն է»:

«Իրանը բանակցել է ՌԴ-ի, Չինաստանի ու ԵՄ-ի հետ և նրանք ընդունել են, որ ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի»,- հավելել է Վաեզին:

ԻԻՀ հրթիռային ծրագրի հարցով Իրանի հետ բանակցության շուրջ Ֆրանսիայի կողմից արված հայտարարության մասին Վաեզին ասել է.«Այն ամենը ինչ կվերաբերում էԻրանի պաշտպանական կարողությանը, քննարկման ենթակա չէ»:

«Անշուշտ ԻԻՀ-ն իր պաշտպանական կարողության, մասնավորապես հրթիռային կարողության մասին ոչ մի երկրի հետ չի բանակցելու». հաելել է նա: