Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին
ԻԻՀ ԱԳ նախարարն ու Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչըբզրուցել են այդ երկրի ընթացիկ հարցերի ու զարգացումների շուրջ:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշի կիրակի օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը զրույց ու մտքերի փոխանակում են կատարեցլ Իրաքի վերջին զարգացումների, այդ երկրում կայունության ու անվտանգության հաստատման, ԻԼԻՊ-ի թափթփուկներին դիմակայումը շարունակելու անհրաժեշտության և խորհրդարանական ընտրությունների կայացման ու դրան Իրաքի բոլոր կուսակցությունների ու քաղաքական խմբերի մասնակցության անհրաժեշտության շուրջ:
Իրաքի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում նշել է, որ ՄԱԿ-ը լիովին հովանավորում է Իրաքի ժողովրդին ու տարածքային ամբողջականությունը: Նա հույս է հայտնել, որ Իրաքի կառավարությունը կընդլայնի տարածաշրջանում կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իր դերակատարությունը: