Ամիր Աբդոլլահյան.«Բահրեյնը կառավարում են օտարները»
https://parstoday.ir/hy/news/iran-i82787-Ամիր_Աբդոլլահյան._Բահրեյնը_կառավարում_են_օտարները
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Այսպես, ինչպես օտարները և ներքին ծայրահեղական իշխանավորներն են կառավարում Բահրեյնը, անհավանական չի թվում, որ այդ երկրի թագավորը զրկվի Բահրեյնի քաղաքացիությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 09:37 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Բահրեյնը կառավարում են օտարները»

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Այսպես, ինչպես օտարները և ներքին ծայրահեղական իշխանավորներն են կառավարում Բահրեյնը, անհավանական չի թվում, որ այդ երկրի թագավորը զրկվի Բահրեյնի քաղաքացիությունից»:

Անդրադառնալով Բահրեյնի վերաքննիչ դատարանում հանրահայտ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի ազատազրկման և քաղաքացիությունից զրկվելու վճռի հաստատմանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Շեյխ Իսա Ղասեմը թագավորի վճռով զրկվեց քաղաքացիությունից, իսկ հարց է ծագում, թե Բահրեյնի գերագույն ատյանը ո՞ր դատարանի վճիռն է հաստատել»:

Բահրեյնի վերաքննիչ դատարանը հաստատել է ճանաչված հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի ազատազրկման և քաղաքացիությունից զրկվելու վճիռը:

Ալե Խալիֆայի վարչակազմն այն պայմաններում է նման քայլի դիմել, երբ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն այդ ռեժիմից պահանջել էին թույլատրել նորմալ պայմաններում անցկացնել Բահրեյնի շիաների հոգևորականի բուժումը:

Ալե Խալիֆայի ռեժիմը 2016թ. հունիսից Շեյխ Իսա Ղասեմին դատապարտելով և քաղաքացիությունից զրկելով, շրջափակել է Մանամայի Ալ-Դորազ թաղամասը, որտեղ գտնվում է այս հոգևորականի բնակարանը: