Իրանի փոխարտգործնախարարը մեկնել է Փարիզ
https://parstoday.ir/hy/news/iran-i83645-Իրանի_փոխարտգործնախարարը_մեկնել_է_Փարիզ
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը մեկնել է Փարիզ, «Euromoney»-ի երկրորդ համաժողովին մասնակցելու և ֆրանսիացի պաշտոնատարների հետ քաղաքական ու տնտեսական ոլորտներում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 14:52 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարարը մեկնել է Փարիզ

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը մեկնել է Փարիզ, «Euromoney»-ի երկրորդ համաժողովին մասնակցելու և ֆրանսիացի պաշտոնատարների հետ քաղաքական ու տնտեսական ոլորտներում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

«Euromoney»-ն բանկային, կապիտալ և ներդրումային շուկաներում միջազգայնորեն ճանաչված հաստատություն է:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին , Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆը ,Կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին և Սաման բանկի ղեկավար կազմի նախագահ Վալի Զարաբիեն ելույթով հանդես կգան Փարիզում կայանալիք «Euromoney»  երկրորդ համաժողովում:

Եվրոպայի ավելի քան 250 խոշոր բանկերի ու ֆինանսական հաստատությունների տնօրեններ, փորձագետներ ու ներկայացուցիչներ մասնակցելու են մեկօրյա համաժողովին:

 «Euromoney» համաժողովում քննարկվելու են միջազգային առևտրի, բանկային հարաբերությունների , միջազգային սկզբունքներին իրանական ընկերությունների ու բանկերի համապատասխանեցման  հետ կապված հարցեր: 

Համաժողովի գլխավոր նպատակներից մեկը Իրանում օտարերկրյա ներդրումների հնարավորությունների նման հարցերի քննարկումն է: