Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Հարավային Կորեայի դեսպանը
(last modified Thu, 08 Feb 2018 12:43:28 GMT )
Փետրվար 08, 2018 16:13 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Հարավային Կորեայի դեսպանը

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Հարավային Կորեայի դեսպանը:

Հինգշաբթի օրը Բահարամ Ղասեմին ասել է.-«Այն բանից հետո, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Samsung ընկերության պաշտոնյաները հայտարարել են որ միջազգային շրջափակումների պատրվակով որոշվել է Հարավային Կորեայում կայացող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Իրանի և  Հյուսիսային Կորեայի մարզիկներին նվերներ չհանձնել, Թեհրանում գտնվող Հարավային Կորեայի դեսպան Քիմ Սինգհոին կանչվել է  արտգործնախարարություն:

Նա հայտարարել է, որ  ԱԳ նախարարությունը բողոքել է այս Օլիմպիական խաղերի ոգուն հակասող այս քայլի դեմ:

Թեհրանում Հարավային Կորեայի դեսպանը հայտարարել է, որ այդ խնդրի կարևորության պատճառով փորձել է կապ հաստատել Հարավային Կորեայի կառավարական պաշտոնյաների ու Samsung ընկերության պաշտոնյաների  հետ: Վերջիններիս  հավաստմամբ,  ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող  իրանցի և  Հյուսիսային Կորեայի մարզիկներին նվերներ չհանձնելու հարցում որևէ միջամտություն չի եղել: