Իրան-Թուրքիա հարաբերությունները բոլոր բնագավառներում պիտի ընդլայնվեն. Ռոհանի
ԻԻՀ նախագահը հինգշաբթիի երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծեց. «Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները բոլոր բնագավառներում պիտի ընդլայնվեն»:
Հասան Ռոհանին հայտնելով Իրան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների խորացման Իրանի պատրաստակամությունը, ասել է. «Տնտեսական առևտրաշրջանառության մեջ երկու երկրի ազգային արժույթների օգտագործման նախագծի շտապ գործադրումը կարող է առավել թափ հաղորդել Թեհրան-Անկարա տնտեսական հարաբերություններին»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ տարածաշրջանում բազմաթիվ սպառնալիքներ կան՝ ուղղված Իրանի ու Թուրքիայի ու նաև իսլամական այլ երկրների շահերի դեմ: «Նկատի առնելով տարածաշրջանային ու միջազգային հարցերում երկու երկրի իրար մոտիկ գտնվող տեսակետները, համատեղ խորհրդակցությունն ու համագործակցությունը պիտի շարունակվի». ասել է նա:
Ռոհանին ընդգծել է տարածաշրջանային հարցերում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի եռակողմ համագործակցության կա«եվորությունը: Նա ողջունել է Ստամբուլում Սիրիայի հարցով երեք երկրների նախագահների նիստ գումարելու առաջարկը և երեք երկրների ԱԳ նախարարների կոչ արել քննարկել եռակողմ նստաշրջանի օրակարգն ու թվականը:
Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ԻԻՀ նախագահին ու ժողովրդին, ողջունեց բոլոր բնագավառներում Թեհրան- Անկարա հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: