Գեներալ Սալամի.«Իրանի հրթիռային կարողությունը քննարկման ենթակա չէ»
ԻԻՀ-ի պահապանների կորպուսի գլխավորահրամանատարի տեղակալն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը քննարկման թեմա չէ և ՀԳՀԾ-ն ոչ մի կերպ չի առնչվում այդ խնդրի հետ»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության այգաբցի տասնօրյակի տոնակատարությունների ընթացքում լրագրողների հետ Թեհրանում կայացած հանդիպմանը բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հավելել է.«Հրթիռային կարողությունը Իրանի պաշտպանական ուժի մի մասն է և այդ խնդրի շուրջ երբեք բանակցություններ չեն լինելու»:
Նա հավաստել է.«Եվրոպացիները թող լավ իմանան, որ ՀԳՀԾ-ն ոչ մի կերպ չի առնչվում Իրանի հրթիռային կարողության հետ և Իրանը վճռականորեն ձգտում է հզորացնել երկրի պաշտպանական կարղությունը»:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին գեներալ Սալամին ասել է.«Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը անօրինական է և անշուշտ պարտության ենթակա: Ցանակացած իսլամական երկրում ԱՄՆ-ի ներկայությունը օրինական չէ և այդ ներկայությունը անապահովության ու ահաբեկչության տարածման պատճառ է դառնում»:
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության մասին գեներալ Սալամին ասել է.«Բացի Սիրիայի կառավարության հետ համաձայնեցված դեպքերը, մնացած բոլոր դեպքերում այդ երկրում ցանկացած ուժի ներկայություը անընդունելի է»: