Ռոհանի.«Իսլամ աշխարհը պետք է միաբանվի թշնամիների ու Սիոնիստական ռեժիմի դեմ»
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Եթե աշխարհի մուսուլմանները միաբանված լինեին, ԱՄՆ-ն չէր համարձակվի Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարել, իսկ այդ ռեժիմը չէր ոտնահարի պաղեստիցիների իրավունքները»:
ԻԻՀ-ի նախագահը, Հնդկաստանի Հեյդարաբադում նշել է, որ աշխարհի մուսուլմաններն իրար միանալուց բացի ուրիշ ելք չունեն: Նա հավելել է. «Մի շարք երկներ ցանկանում են նվաստացնել մուսուլմաններին, սակայն պատմության ընթացքում մուսուլմանները քաղաքակրթություն, գիտություն և հեղինակություն են ունեցել և աշխարհի ապագան մուսուլմաններինն է լինելու»:
«ԻԻՀ-ն օգնել է բոլոր մուսուլման ժողովուրդներին և պատրաստ է շարունակել այդ օգնութունները, այնպես ինչպես օգնել է Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին»,- հավաստել է Ռոհանին:
Նշելով, որ աշխարհիկ քաղաքակրթությունները չեն կարող անվտանգություն ստեղծել, Ռոհանին հավելել է.«ԱՄՆ-ի քաղաքակրթության արդյունքը այդ երկրի դպրոցներում, համալսարաններում ու պողոտաներում ամենօրյա սպանություններն են»:
Գոհունակություն հայտնելով Հնդկաստանի անվտանգության ու կայուն խաղաղության կապակցությամբ, Իրանի գործադիր իշխանության ղելավարը նշել է.«Թշնամիները չեն ուզում, որ մուսուլմանները միաբանված լինեն, սակայն Իրանի ու Հնդկաստանի ժողովուրդները գիտության ու քաղաքակրթության բնագավառում միաբան ու իրար կողքին են եղել»: