Ռոհանին ժամանել է Թեհրան
ԻԻՀ նախագահն ավարտելով Հնդկաստան կատարած եռօրյա ուղևորությունը, շաբաթ երեկոյան Նոր Դեհլիից վերադարձել է Թեհրան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին քաղաքական ու մշակութային երկու բաժիններից բաղկացած այս սեղմ ուղևորության առաջին փուլում հինգշաբթի օրը ժամանեց Հնդկաստանի հարավում գտնվող Հեյդարաբադ քաղաքը և այցելելով Հնդկաստանում իրանցիների պատմական ու մշակութային կոթողները, հանդիպեց այդտեղ բնակվող իրանցիներին: Հեյդարաբադի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, Ռոհանին անդրադարձավ Իրանի ու Հնդկաստանի ժողովուրդների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությանը:
Ուղևորության երկրորդ փուլում ԻԻՀ նախագահը շաբաթ առավոտյան ժամանեց Նոր Դեհլի և հանդիպում ու զրույց ունեցավ Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի և վարչապետ Նառենդռա Մոդիի հետ: Նա նաև մասնակցեց երկու երկրի միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրման ու փոխանակման հանդիսությանը: Ռոհանին նաև հանդիպում ու զրույց ունեցավ հնդիկ վերնախավի ու մտավորականների հետ:
Կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիրը, քաղաքական վիզայի չեղարկման մասին փոխհուշագիրը, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության փոխհուշագիրը, Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստի առաջին բլոկի կառավարման փոխհուշագիրը, Իրանի և Հնդկաստանի փոստային ծառայությունների միջև համագործակցության փոխհուշագիրը և ԻԻՀ նախագահի կանանց հարցերով տեղակալության և Հնդկաստանի կանանց հարցերով նախարարության միջև համագործակցության փոխհուշագիրը երկու երկրի միջև փոխանակված փաստաթղթերից են: