Ջահանգիրի. «Մինչև իր նպատակների իրագործումը, Իրանը հարգելու է ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/iran-i84765-Ջահանգիրի._Մինչև_իր_նպատակների_իրագործումը_Իրանը_հարգելու_է_ՀԳՀԾ_ն
Նշելով, որ միջուկային իրավունքի պաշտոնապես ճանաչումը, միջուկային խաղաղ գործունեության շարունակվելը և շրջափակումների չեղարկումը Իրանի նպատակներն են, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Մինչև իր նպատակների իրագործումը, Իրանը հարգելու է ՀԳՀԾ-ն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 07:24 Asia/Tehran
  • Ջահանգիրի. «Մինչև իր նպատակների իրագործումը, Իրանը հարգելու է ՀԳՀԾ-ն»

Նշելով, որ միջուկային իրավունքի պաշտոնապես ճանաչումը, միջուկային խաղաղ գործունեության շարունակվելը և շրջափակումների չեղարկումը Իրանի նպատակներն են, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Մինչև իր նպատակների իրագործումը, Իրանը հարգելու է ՀԳՀԾ-ն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, փետրվարի 7-ին, «Ֆայնանշըլ թայմս» թերթին տված հարցազրույցում, Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Իրանը երբեք առաջին երկիրը չի լինի, որ կհրաժարվի ՀԳՀԾ-ից և քանի դեռ այդ համաձայնությունը նպաստում է Իրանի նպատակների առաջմղմանը և ազգային շահերի ապահովմանը, ԻԻՀ  հովանավորելու է այն»:

Նշելով, որ Իրանի տնտեսությունն աշխարհի առաջատար քսան տնտեսություններից է համարվում, Ջահանգիրին հավաստիացրել է, որ մինչև այնքան ժամանակ , որ հասանելիություն ունի ՀԳՀԾ-ի ձեռքբերումներին, Իրանը չի հրաժարվելու այդ համաձայնությունից:

Դոնլադ Թրամփը միշտ ցանկացել է խափանել այդ համաձայնությունը, սակայն աշխարհը դեմ է ԱՄՆ-ի նախագահի թշնամական այդ քայլին: