Ջահանգիրի. «Մինչև իր նպատակների իրագործումը, Իրանը հարգելու է ՀԳՀԾ-ն»
Նշելով, որ միջուկային իրավունքի պաշտոնապես ճանաչումը, միջուկային խաղաղ գործունեության շարունակվելը և շրջափակումների չեղարկումը Իրանի նպատակներն են, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Մինչև իր նպատակների իրագործումը, Իրանը հարգելու է ՀԳՀԾ-ն»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, փետրվարի 7-ին, «Ֆայնանշըլ թայմս» թերթին տված հարցազրույցում, Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Իրանը երբեք առաջին երկիրը չի լինի, որ կհրաժարվի ՀԳՀԾ-ից և քանի դեռ այդ համաձայնությունը նպաստում է Իրանի նպատակների առաջմղմանը և ազգային շահերի ապահովմանը, ԻԻՀ հովանավորելու է այն»:
Նշելով, որ Իրանի տնտեսությունն աշխարհի առաջատար քսան տնտեսություններից է համարվում, Ջահանգիրին հավաստիացրել է, որ մինչև այնքան ժամանակ , որ հասանելիություն ունի ՀԳՀԾ-ի ձեռքբերումներին, Իրանը չի հրաժարվելու այդ համաձայնությունից:
Դոնլադ Թրամփը միշտ ցանկացել է խափանել այդ համաձայնությունը, սակայն աշխարհը դեմ է ԱՄՆ-ի նախագահի թշնամական այդ քայլին: