Ռոհանի .«ՀԳՀԾ-ի իրագործումը դյուրացնելու է Իրանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացումը»
«ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է հարգեն միջուկային համաձայնության հետ կապված իրենց հանձնառությունները».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:
Չորեքշաբթի օրը Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Քանի դեռ կողմերը կատարում են ՀԳՀԾ-ի հետ կապված իրենց պարտավորությունները, Իրանը ևս հարգելու է այն»:
Իրանի նախագահը տարածաշրջանային անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը համարել է այն կարևոր հարցերը, որոնք կարող են խթանել Եվրամիության հետ Իրանի դրական համագործակցություններե: Նա ասել է.«Բոլորը պետք է օգնեն, որպեսզի վերջ դրվի Եմենի ծանր իրավիճակին»:
Կարևորելով ՀԳՀԾ-ի շարունակմանն ուղղված ԵՄ-ի աջակցությունը, Իսպանիայի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Իսպանիայի և Եվրամիության անդամ երկրների համար»:
«Բոլոր երկրները պետք է օգնեն տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը: Այդ ուղղությամբ պետք է կանխել սպառազինական մրցակցությունը».-ասել է Ալֆոնսո Դաստիսը:
Հանդիպմանն Իրանի նախագահը և Իսպանիայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի բազմակողմանի հարաբերությունների ամրապնդումը: