Փետրվար 21, 2018 18:03 Asia/Tehran
  • Իրանի և Իսպանիայի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

ԻԻՀ-ի և Իսպանիայի ԱԳ նախարարները կարևորել են զբոսաշրջության, շրջակա միջավայրի , էներգետիկայի, ժամանակակից տեխնոլոգիաների, տրանսպորտի ու գիտական ոլորտներում երկու երկրի համագործակցության զարգացումը:

Չորեքշաբթի օրը, Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է երկու երկրի միջև հարաբերություններին, անհրաժեշտ համարելով բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացումը:

Իսպանիայի ԱԳ նախարարը նշել է, որ առաջին անգամ է Իրան այցելում: Կարևորելով ՀԳՀԾ-ի հարգումը, Դաստիսն ասել է.«Իսպանիան որպես ԵՄ անդամ, հանձնառու է ՀԳՀԾ-ի նկատմամբ»:

Իրանի և Իսպանիայի ԱԳ նախարարները ստորագրել են երկկողմ քաղաքական բանակցությունները ծավալելու փոխըմբռնման հուշագիր:

Պիտակ