Փետրվար 25, 2018 10:30 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Ահաբեկիչները Սիրիայի վրա Սպիտակ տան նվիրած զենքերն են թափում»

Միջազգային հարցերում իսլամական խորհրդարանի նախագահի օգնականն ասել է.«Ահաբեկիչները մի օր հայտարարում են քաղաքական բանակցություններին մասնակցելու մասին, իսկ հաջորդ օրը Սպիտակ տան նվիրած զենքերով հարձակվում են Սիրիայի ժողովրդի վրա»:

Կիրակի օրը, Թուիթերում կատարած քրառման մեջ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավաստիացրել է. «ԱՄՆ-ի  քաղաքականությունն ատելության տարածումն է և բանակցության սեղանի շուրջն ահաբեկչության հետ խաղալը»:

ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային դաշնակիցներն, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, սատարելով ահաբեկչական խմբերին և տարածաշրջանի հավասարություններն ի շահ Սիոնիստական ռեժիմի փոխելու նպատակով, Սիրիան ներքին պատերազմի մեջ են ներքաշել և այդ ճգնաժամում հազարավոր սիրիացիներ դարձել են Վաշինգտոնի և սաուդցիների տիրակալության , շահախնդրության ու ընչաքաղցության զոհը: 

Պիտակ