ԻԻՀ առաջնորդ.«Բանվորները մշտապես ներկա են եղել հեղափոխության և Սրբազան պաշտպանության իրադարձություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i85355-ԻԻՀ_առաջնորդ._Բանվորները_մշտապես_ներկա_են_եղել_հեղափոխության_և_Սրբազան_պաշտպանության_իրադարձություններում
ԻԻՀ առաջնորդը նշել է. «Որոշ խավերի, այդ թվում բանվորական խավի նահատակների հիշատակի հարգումը կրկնակի արժեքավոր է և բանվորները բարձր գիտակցությամբ միշտ ներկա են եղել հեղափոխության և Սրբազան պաշտպանության իրադարձություններումօ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 07:34 Asia/Tehran
  • ԻԻՀ  առաջնորդ.«Բանվորները մշտապես ներկա են եղել հեղափոխության և Սրբազան պաշտպանության իրադարձություններում

ԻԻՀ առաջնորդը նշել է. «Որոշ խավերի, այդ թվում բանվորական խավի նահատակների հիշատակի հարգումը կրկնակի արժեքավոր է և բանվորները բարձր գիտակցությամբ միշտ ներկա են եղել հեղափոխության և Սրբազան պաշտպանության իրադարձություններումօ:

Փետրվարի 5-ին, Իրանի բանվորական համայնքի 14 հազար նահատակների կոնգրեսի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ, հրապարակվել է  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ նահատակների մեծարումն աստվածային կամք ու բարություն է՝ նրանց լույսը երկրում վառ պահելու համար:

Նշելով, որ հակահեղափոխականները ձախողել են բանվորներին իսլամական հանրապետության դեմ հանելու հարցում, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Թշնամիների գլխավոր քայլերից էր բանվորներին սադրելը, սակայն նրանք  զգոնությամբ, ջանասիրությամբ ոը բարեպաշտությամբ կանխեցին այդ սադրանքը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է, որ Սրբազան պաշտպանության տարիներին բանվորների   ներկայությունը ևս նրանց պատվազգացության ու բարեպաշտության ապացույցն է: Նրա խոսքերով, երբ լուսահոգի Իմամը կոչ էր անում, երիտասարդ ու բարեպաշտ բանվորները, որոնք իրենց օրվա հացը վաստակելու համար աշխատանքի կարիք ունեին, որպես հավաքազորայիններ ռազմաճակատ էին մեկնում և հայտարարում, որ պիտի պաշտպանենն իրենց իսլամական հայրենիքը, քանի որ եթե թշնամին հաղթի, մարդիկ ոչ միայն հաց, այլև ոչինչ չեն ունենա: