Իրանը ձգտում է ընդլայնել Սերբիայի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i85471-Իրանը_ձգտում_է_ընդլայնել_Սերբիայի_հետ_հարաբերությունները
Նշելով որ Իրանը վճռակամորեն ձգտում է ընդլայնել Սերբիայի հետ երկկողմ հարաբերությունները, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է միջազգային համաժողովների շրջանակներում Իրան-Սերբիա փոխգործակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 14:29 Asia/Tehran
  • Իրանը ձգտում է ընդլայնել Սերբիայի հետ հարաբերությունները

Նշելով որ Իրանը վճռակամորեն ձգտում է ընդլայնել Սերբիայի հետ երկկողմ հարաբերությունները, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է միջազգային համաժողովների շրջանակներում Իրան-Սերբիա փոխգործակցությունները:

Երեքշաբթի օրը, Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գուիքովիչի հետ Բելգրադում կայացած հանդիպման ժամանակ, գոհունակություն հայտնելով բոլոր, հատկապես՝ տնտեսական ու գործարարական ոլորտներում Իրան-Սերբիա հարաբերությունների աճող ընթացքի կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ողջունել է պառլամենտական համագործակցությունների ընդլայնումը:

Զարիֆը  հայտարարել է, որ ընթացիկ տարում Սերբիա կայցելի Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Հանդիպման ընթացքում, նշելով, որ Սերբիայի խորհրդարանը նույնպես աջակցում է Իրան-Սերբիա հարաբերությունների ընդլայնման ու խորացման խնդրին, Մայա Գուիքովիչը հանդես է եկել երկու երկրների պառլամենտների միջև փոխգործակցությունների ընդլայնման ցանկությամբ: