Զարիֆը հանդիպել է Բուլղարիայի նախագահի, վարչապետի ու ֆինանսների նախարարի հետ
(last modified Wed, 28 Feb 2018 13:39:58 GMT )
Փետրվար 28, 2018 17:09 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպել է Բուլղարիայի նախագահի, վարչապետի ու ֆինանսների նախարարի  հետ

Սոֆիայում ԻԻՀ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը Բուլղարիայի նախագահը նշել է.«Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը կառավարության գերակայություններից է»:

Փետրվարի 28-ին Մոհամմեդ ջավադ Զարիֆի հետ ունեցած հանդիպմանը , Ռումեն Ռադևն անդրադարձել է տարածաշրջանում Իրանի զբաղեցրած դիրքին և կարևոր դերակատրությանն, ասելով .«Բուլղարիան ողջունում է միջինարևելյան լարված ու զգայուն տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, նաև  կայունությանն ու խաղաղությանն ուղղված Իրանի ջանքերը» :  Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև հրավիրել է Բուլղարիայի նախագահին Թեհրան այցելել և ասել է.«Բուլղարիան տարանցումային կարևոր դեր ունի Իրանի համար և կարևոր է հաղորդակցական ու միջանցիկ ճանապարհների զարգացումը»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է տարածաշրջանում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի գործում Թեհրանի կառուցողական դերին, նշելով.«Իրանը մշտապես տարածաշրջանում պայքարել է ահաբեկչական խմբերի դեմ, մինչդեռ որոշ երկրներ աջակցում են ահաբեկչությանը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Բուլղարիայի վարչապետ ՝ Բոյկո Բորիսովի և ֆինանսների նախարար ՝ Էմիլ Կարանիկոլովի հետ: