ԻԻՀ առաջնորդ.«Սիրիան այսօր գտնվում է Դիմադրության առաջին գծում»
https://parstoday.ir/hy/news/iran-i85635-ԻԻՀ_առաջնորդ._Սիրիան_այսօր_գտնվում_է_Դիմադրության_առաջին_գծում
Այսօր Սիրիայի հրիտակների նախարարի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե տարածաշրջանի երկրների ղեկավարներն ու ժողովուրդները կտրուկ որոշում ընդունեն, թշնամին ոչինչ չի կարող անել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2018 14:49 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Սիրիան այսօր գտնվում է Դիմադրության առաջին գծում»

Այսօր Սիրիայի հրիտակների նախարարի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե տարածաշրջանի երկրների ղեկավարներն ու ժողովուրդները կտրուկ որոշում ընդունեն, թշնամին ոչինչ չի կարող անել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիրիան այսօր գտնվում է առաջնագծում և մեր պարտականությունն է պաշտպանել այդ երկրի դիմադրությունը»:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է.«Այս մուսուլման ժողովուրդները որոնց դուք տեսնում եք, արժանապատիվ կյանք չեն վարում: Ոչ թե այս  ժողովուրդները, այլ նրանց ղեկավարներն են նսեմ: Եթե մի ժողովուրդ ունենա  այնպիսի ղեկավարներ, որոնք իսլամի ու իրենց ինքնության նկատմամբ արժանապատվություն կզգան, ապա այդ ժողովուրդը կդառնա սիրելի: Թշնամին նման ժողովրդի հետ ոչ մի գործ չի կարող ունենալ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«Մենք թևակոխել ենք հեղափոխության 40-ամյակը: Առաջին իսկ օրվանից աշխարհի թիվ մեկ ուժերը մեր դեմ կանգնեցին:  ԱՄՆ-ն,  ԽՍՀՄ-ը,  ՆԱՏՕ-ն  ու տարածաշրջանի որոշ արաբ հետադիմական երկրներ ձեռք-ձեռքի տված կանգնեցին մեր դեմ: Բայց մենք հարատևեցինք ու  աճեցինք: Իսկ դա նշանակում է, որ գերտերությունների ցանկությունն անիրականանալի  է»: