Ռոհանի. Սպորտը կենսունակության ու առողջության պատգամաբեր է և միացնում է ժողովուրդներին
https://parstoday.ir/hy/news/iran-i85653-Ռոհանի._Սպորտը_կենսունակության_ու_առողջության_պատգամաբեր_է_և_միացնում_է_ժողովուրդներին
ԻԻՀ նախագահն ասել է. «Սպորտը կենսունակության ու առողջության պատգամաբեր է և կարող է ազդել ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացման վրա»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 02, 2018 03:40 Asia/Tehran
  • Ռոհանի. Սպորտը կենսունակության ու առողջության պատգամաբեր է և միացնում է ժողովուրդներին

ԻԻՀ նախագահն ասել է. «Սպորտը կենսունակության ու առողջության պատգամաբեր է և կարող է ազդել ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացման վրա»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը՝ Թեհրանում, Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի  նախագահ Ջիանի Ինֆանիտոյի հետ հանդիպման ժամանակ ասել է. «ՖԻՖԱ-ն, որպես ֆուտբոլի միջազգային բարձրագույն կառույց, նաև տարածաշրջանային ֆեդերացիաները պիտի զգուշանան, որպեսզի սպորտի հետ չառնչվող հայտարարություններն ու հարցերը չազդեն սպորտի վրա և ժողովուրդները չզրկվեն իրենց երկրների մարզադաշտերում իրենց սիրած մրցությունները դիտելուց»:

«Բարեբախտաբար իրանցի կանայք մեծ խանդավառությամբ ներկայություն ունեն մարզական ասպարեզներում: Այդ թվում կարելի է նշել ֆուտբոլի մարզաճյուղում 23 հազար կանանց ակտիվությանը»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն, անդրադառնալով մարզական տարբեր ասպարեզներում ու մասնավորապես ֆուտբոլում իրանցի կանանց ակտիվ ներկայությանն ու ցուցաբերած հետաքրքրությանը:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանիտոն, իր ուրախությունը հայտնելով ԻԻՀ նախագահի հետ հանդիպման կապակցությամբ, նշել է. «ֆուտբոլն աշխարհի մասշտաբով հասարակական կարևոր դերակատարություն ունի և Իրանի ժողովուրդն իսկապես աշխարհի ամենաֆուտբոլասեր ժողովուրդնեից է»:

«Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան մշտապես փորձել է սպորտի օգնությամբ բարելավել աշխարհի միջավայրը և Իրանի ֆուտբոլի մակարդակի բարձրացման համար պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել»,-հայտարարել է Ինֆանիտոն, ընդգծելով, որ ֆուտբոլի նպատակը ժողովուրդներին իրար մոտեցնելն է: