Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մարտի 16-ին կհանդիպեն Աստանայում
Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է. «ԻԻՀ , ՌԴ ու Թուրքիայի ԱԳ նախարարները, Սիրիայի իրավիճակը քննարկելու նպատակով, մարտի 16-ին հանդիպում ու զրույց կունենան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում»:
«Մեհր» լրատվական գործակալությունը, հղում կատարելով լիբանանյան «Ալ-Ահդ» լրատվական կայքին հաղորդել է. «Աստանայում նախատեսված ԻԻՀ , ՌԴ ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվելու են Սիրիայի զարգացումները, լարվածության մեղմացման տարածքների ստեղծման շուրջ պայմանավորվածությունն ու Արևելյան Ղութայում հրադադարի մասին բանաձևը»:
Աստանայի բանակցությունները ձևավորվեցին ԻԻՀ-ի ու ՌԴ-ի նախաձեռնությամբ և Թուրքիայի համագործակցությամբ, նպատակ ունենալով անկախ ԱՄՆ-ի կամքից, կարգավորել Սիրիայի ճգնաժամը: 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայի կառավարության և սիրական զինված որոշ խմբերի համաձայնությամբ այդ երկրում հաստատված հրադադարն Աստանայի բանակցային գործընթացի նախաբանը դարձավ:
Աստանայի խաղաղության բանակցությունների 8-րդ շրջանը տեղի ունեցավ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և 22-ին: Բանակցությունների այդ փուլում հրադադարը երաշխավորող երկրներ Իրանից, Ռուսաստանից և Թուրքիայից, Սիրիայի կառավարության ներկայացուցչից և այդ երկրի ընդդիմության ներկայացուցիչներից բացի, դիտորդական կարգով ներկա էին նաև ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Հորդանանի ներկայացուցիչները: