Իսլամական խորհրդարանի քայլերն ընդդեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ԱՄՆ Կնոգրեսում Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագծի մշակումը համարել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի բացահայտ խախտում և ԱՄՆ-ի թշնամական կողմնորոշման դրսևորում:
Շարունակելով հակաիրանական քայլերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր նախագիծ է մշակել, որն ուղղված է իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դեմ: Ընդունվելու դեպքում, այն Թրամփին թույլ է տալու պատժամիջոցներ կիրառել բոլոր ընկերությունների դեմ, որտեղ կորպուսի բաժնեմասերը կազմում են 50 տոկոսից ավելի քիչ:
Կիրակի օրը ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում Հոսեյն Նաղավի Հոսեյնին հակազդել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին, ասելով. «ԻԻՀ դիվանագիտության գրեատեսչությունը և իսլամական խորհրդարանը դատապարտում են այդ քայլը և նախագծի դեմ համապատասխան քայլեր են ձեռնարկելու»:
«ՀԳՀԾ-ին հաջորդող ժամանակաշրջանում ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշումը շարունակվում է , իսկ նոր քայլերն ապացուցում են, որ ամերիկացիները հանձնառու չեն միջազգային օրենքների ու համաձայնությունների նկատմամբ».-ասել է Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը: