Ղասեմի.«Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով չի կարգավորվելու Բահրեյնի խնդիրը»
https://parstoday.ir/hy/news/iran-i85845-Ղասեմի._Իրանի_դեմ_անհիմն_մեղադրանքները_կրկնելով_չի_կարգավորվելու_Բահրեյնի_խնդիրը
Հերքելով Իրանի դեմ Բահրեյնի անհիմն մեղադրանքները, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ խնդիրը ուրիշների վրա բարդելով և կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, չեն կարգավորվելու այդ երկրի խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 13:40 Asia/Tehran
  • Ղասեմի.«Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով չի կարգավորվելու Բահրեյնի խնդիրը»

Հերքելով Իրանի դեմ Բահրեյնի անհիմն մեղադրանքները, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ խնդիրը ուրիշների վրա բարդելով և կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, չեն կարգավորվելու այդ երկրի խնդիրները:

Շաբաթ օրը Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող 116 անձանց, որոնք հովանավորվում էին Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի կողմից:

Բահրամ Ղասեմին բահրեյնցի պաշտոնատարներին խորհուրդ է տվել անվտանգության միջոցառումները խստացնելու փոխարեն, առիթ ստեղծել քաղաքացիների հետ երկխոսության համար:

Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալված 116 անձանց մի մասը վերապատրաստվել են Իրանի, Լիբանանի Հեզբոլլահի  և Իրաքում Դիմադրության խմբավորումների կողմից:

Բահրեյնի ռեժիմն անցած ավելի քան 7 տարիների ընթացքում սին մեղադրանքներով ձերբակալել է իր ավելի քան 11000 քաղաքացիների, ոմանց զրկել է քաղաքացիությունից և վտարել երկրից: Մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել են, որ Բահրեյնը, որպես արևմտյան Ասիայի ամենափոքր երկիր, ամենաշատ քաղբանտարկյալներն ունի: