Իրանի առաջնորդ .«Պատասխանատուները պետք է կանխեն այգիների ու ծառերի ոչնչացումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i85979-Իրանի_առաջնորդ_._Պատասխանատուները_պետք_է_կանխեն_այգիների_ու_ծառերի_ոչնչացումը
Ծառատունկի օրվա և բնական պաշարների շաբաթվա առիթով, հեղափոխության մեծարգո առաջնորդը երկու պտղատու ծառ է տնկել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 06, 2018 15:59 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ .«Պատասխանատուները պետք է կանխեն այգիների ու ծառերի ոչնչացումը»

Ծառատունկի օրվա և բնական պաշարների շաբաթվա առիթով, հեղափոխության մեծարգո առաջնորդը երկու պտղատու ծառ է տնկել:

Մարտի 6-ին, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ բույսերն ու անտառները մարդուն բարիք են շնորհում, իսկ արոտավայրերի բերքից նա շահույթ է ստանում: Առաջնորդը նշել է, որ պետ ք է պահպանել  ու գեղեցկացնել շրջակա միջավայրը: Նորին վսեմություն առաջնորդի խոսքերով, ծառատունկը գեղեցիկ ավանդույթ է : «Թեհրանում կան այգիներ, որոնց ոմանք փորձում են տիրանալ: Պետք է կանխել այդ քայլը, քանի որ դա քաղաքային կյանքին հասցրած ծանր հարված է լինելու»:

Առաջնորդը պատկան կառույցներին, այդ թվում` գյուղատնտեսության ջիհադի և էներգետիկայի նախարարություններին կոչ է արել լրջորեն աշխատել կանաչ միջավայրի ստեղծման, ծառատունկի տարածման և ջրատարների պահպանման ուղղությամբ: «Այդ քաղաքականությունը կարող է կանխել մանրափոշիների տարածումը և ջրհեղեղները».-ասել է մեծարգո առաջնորդը: