Հազրաթ Ֆաթեմե Զահրան մշտապես օրինակ է ծառայել աշխարհի կանանց համար.Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i86027-Հազրաթ_Ֆաթեմե_Զահրան_մշտապես_օրինակ_է_ծառայել_աշխարհի_կանանց_համար.Ռոհանի
ԻԻՀ նախագահը երեքշաբթի օրը շնորհավորելով մեծարգո մարգարեի ազնվափայլ դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալիի կնոջ՝ Հազրաթ Ֆաթեմե Զահրայի, ինչպես նաև կնոջ ու մայրերի օրվա կապակցությամբ, նշել է. «Հազրաթ Ֆաթեմե Զահրան պատմության ընթացքում մշտապես օրինակ է ծառայել աշխարհի կանանց համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 03:56 Asia/Tehran
  • Հազրաթ Ֆաթեմե Զահրան մշտապես օրինակ է ծառայել աշխարհի կանանց համար.Ռոհանի

ԻԻՀ նախագահը երեքշաբթի օրը շնորհավորելով մեծարգո մարգարեի ազնվափայլ դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալիի կնոջ՝ Հազրաթ Ֆաթեմե Զահրայի, ինչպես նաև կնոջ ու մայրերի օրվա կապակցությամբ, նշել է. «Հազրաթ Ֆաթեմե Զահրան պատմության ընթացքում մշտապես օրինակ է ծառայել աշխարհի կանանց համար»:

Մարտի 9-ը Հազրաթ Ֆաթեմե Զահրայի ծննդյան օրն է: Այդ օրն ԻԻՀ պաշտոնական օրացույցում հռչակված է որպես «Մայրերի և կանանց օր»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում ընդգծել է, որ իսլամում և մարգարեի գերդաստանի ուսուցումներում կանայք բարձր դիրք ունեն և Իրանի իսլամական հեղափոխությունից անցած չորս տասնամյակների ընթացքում էլ նույն հիման վրա հատուկ ուշադրություն է ցուցաբերվել կանանց իրավունքներին ու նրանց ներկայությանը։

ԻԻՀ նախագահի խոսքերով, քաղաքական, հասարակական, կրթական ու հետազոտական բոլոր բնագավառներում իրանցի կանանց ազդեցիկ ներկայությունը համարվում է  Իրանի իսլամական հեղափոխության փայլուն էջն ու չեզոքացնում է  մարդու իրավունքների որոշ հավակնորդների կողմից ԻԻՀ-ին ուղղված մեղադրանքները:

ԻԻՀ նախագահն  անդրադարձել է նաև ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու և Հազրաթ Ֆաթեմե Զահրայի ծննդյան տարեդարձներ զուգադիպությանն, ասելով. «Էմամ Խոմեյնին գերազանց  դեմք էր և իսլամին ու նաև Իրանի ժողովրդի անկախությանն ու փառքին նրա մատուցած ծառայությունները եզակի են եղել»: