ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը ժամանել է Բաղդադ
https://parstoday.ir/hy/news/iran-i86127-ԻԻՀ_նախագահի_առաջին_տեղակալը_ժամանել_է_Բաղդադ
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն այսօր ժամանել է Բաղդադ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 14:41 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը ժամանել է Բաղդադ

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն այսօր ժամանել է Բաղդադ:

Բաղդադի օդանավակայանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, Ջահանգիրին ասել է, որ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադիի հրավերով և Իրան-Իրաք հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ բանակցելու նպատակով է այցելել Բաղդադ:

Անդրադառնալով Իրաքի պատմությանը, Ջահանգիրին նշել է.«Իրաքի մեծ ժողովուրդն  իր հոգևոր առաջնորդության ֆեթվայով և կարողացավ հաղթել ահաբեկիչներին»:

Իրաք կատարած եռօրյա այցի ընթացքում Էսհաղ Ջահանգիրիին ուղեկցում են ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, և գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին:

Այցի շրջանակներում, Ջահանգիրին հանդիպում ու բանակցություն կունենա Իրաքի վարչապետի, հանրապետության նախագահի և խորհրդարանի նախագահի հետ: Նաև նախատեսված է երկու երկրի միջև 10 կետից բաղկացած համագործակցության համապարփակ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: