Մարտ 10, 2018 10:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Եվրոպան իրավունք չունեն խոսել մարդու իրավունքների մասին

Իրանի դատական դեպարտամենտի տնօրենի տեղակալն ասել է. «ԱՄՆ-ը և Եվրոպան իրավունք չունեն խոսել մարդու իրավունքների մասին, քանի որ իրականացնում են հանցագործություններ»:

Շաբաթ օրը Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդաժողովի 7-րդ նստաշրջանի շեմին, Մոհամմադ Ջավադ Լարիջանին հայտարարել է, որ արևմտյան երկրները խախտում են միլիոնավոր մարդկանց իրավունքները և անտեսում նրանց իրավունքները:

Նա ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգայուն է մարդու իրավունքների ոտնահարման հարցի նկատմամբ  և բացահայտում է մարդու իրավունքների դեմ  Միացյալ Նահանգների ու Եվրոպայի ագրեսիվ քայլերը:

Մոհամմադ Ջավադ Լարիջանին հավելել է. «Եմենում հազարավոր մարդիկ սպանվեցին, սակայն այդ երկրի դեմ պատերազմ հրահրողները և մեղավորները պաշտպանված են»:

Իրանի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության տեղակալը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաջող փորձ ունի  և  Արևմտյան Ասիայում ժողովրդավարության հիմնական խարիսխն է»: 

Միավորված ազգերի մարդու իրավունքների խորհրդի 6-րդ տարեկան ժողովը մեկնարկել է փետրվարի 26-ին Ժնևում (Շվեյցարիա) և կշարունակվի մինչև մարտի 23-ը:

Պիտակ