Ջահանգիրի.«Դիմադրողական տնտեսությունը խոչընդոտ է հանդիսանում արևմուտքի պատժամիջոցների համար»
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Իրանի տնտեսության դեմ ուղղված կարևորագույն մարտահրավերները եղել են պատժամիջոցները, որոնք իմպերիալիստական և արևմտյան ուժերը անհիմն պատրվակներով կիրառել են Իրանի նկատմամբ»:
Այսօր Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ Ջահանգիրին Դիմադրողական տնտեսությունն Իրանի կառավարության աշխատանքային օրակարգում ներառված թեմաներից է համարել: «Դիմադրողական տնտեսության իրագործման նպատակն է Իրանի տնտեսությունը հասցնել դիմադրության այնպիսի փուլի, որին արտաքին ուժերը չկարողանան վնասել»․ ասել է նա:
Անդրադառնալով արևմուտքի կողմից անհիմն պատրվակներով սահմանված հակաիրանական շրջափակումներին Իրանի նախագահի առաջին տեղակալն ընդգծել է. «Պետք է դիմադրողականության միջոցով երկրի տնտեսությունը պաշտպանել արևմուտքի պատժամիջոցներից»:
Ջահանգիրին հավելել է.«Իրանը փորձում է տրամաբանության ու երկխոսության միջոցով արևմուտքին ու ԱՄՆ-ին թույլ չտալ անել այն ինչ ցանկանում են»: Նա հստակեցրել է.«Իրանը ջանում է ամեն կերպ դիամակայել պատժամիջոցներին»:
Դիմադրողական տնտեսությունը մեթոդ է, որով կարելի է առանց որևէ երկրից կախվածություն ունենալու դիմակայել տնտեսական սանկցիաներին և ապահովել երկրի ռազմավարական ու առաջնային կարիքները: