Ռահմանի Ֆազլի. «Համաշխարհային համագործակցությունն է թմրանյութերի հարցի լուծումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i86517-Ռահմանի_Ֆազլի._Համաշխարհային_համագործակցությունն_է_թմրանյութերի_հարցի_լուծումը
«Թմրանյութերի համաշխարհային խնդրի հիմնական լուծումը ՝ հմաշխարհային մասշտաբի կամքն ու ցանկությունը, ինչպես նաև կողմնակի ու քաղաքական խնդիրներից զերծ համագործակցության զարգացումն է». ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 12, 2018 18:38 Asia/Tehran
  • Ռահմանի Ֆազլի. «Համաշխարհային համագործակցությունն է թմրանյութերի հարցի լուծումը»

«Թմրանյութերի համաշխարհային խնդրի հիմնական լուծումը ՝ հմաշխարհային մասշտաբի կամքն ու ցանկությունը, ինչպես նաև կողմնակի ու քաղաքական խնդիրներից զերծ համագործակցության զարգացումն է». ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը:

Երկուշաբթի օրը Վիեննայում ՄԱԿ-ի թմրանյութերի հանձնաժողովի 61-րդ համաժողովում, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.«Հաշվի առնելով թմրանյութերի դեմ պայքարի բոլոր ոլորտներում հաջող փորձերը՝ Իրանն իր պատրաստակամությունն է հայտնում այդ նենգ երևույթն արմատախիլ անելու նպատակով համագործակցելու համար»:

Իրանի ներքին գործերի նախարարը հայտնել է ՄԱԿ-ի թմրանյութերի հանձնաժողովին Իրանի աջակցության մասին, հավաստիացնելով. «Անհրաժեշտ է տարածաշրջանում թմրանյութերի դեմ պայքարող երկրների հետ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների և երկրների հետ համագործակցությունը»:

Նրա խոսքով՝ միջազգային համագործակցությունների քաղաքականացման պատճառով թմրանյութերի հարցը շարունակում է մնալ հասարակությանը մտահոգող ու սպառնացող հարցը, որը վտանգում է տարբեր երկրների անվտանգությունը: