Էրաղչի «Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա հարձակման հեղինակները պատժվելու են»
«Լոնդոնում ԻԻՀ դեսպանատան դեմ հարձակման գործով հետաքննությունը շարունակվում է: ԻԻՀ ԱԳ նախարարությունը հետևելու է, որպեսզի հանցագործները պատժվեն».-ասել է քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:
Մարտի 9-ին Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա հարձակվողները հայտարարել են, որ պատկանում են «Շիրազի» խմբավորմանը։
ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է .-«Աբբաս Էրաղչին նշել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարությունը հետևում է Լոնդոնում Իրանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու հարցում Բրիտանիայի ոստիկանության թերացման հարցին»:
«Դեպքի կապակցությամբ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ՝ խոստանալով, որ անվտանգության միջոցառումները խստացվելու են».-հավաստիացրել է Էրաղչին:
Նրա խոսքերով, ԻԻՀ ԱԳ նախարարությունը կապ է հաստատել եվրոպական երկրների հետ ՝ դիվանագիտական կենտրոնները պաշտպանելու և դեսպանների, աշխատողների ու դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: