Նաղավի Հոսեյնի. «Ամերիկացիները ՀԳՀԾ-ում մնալու մտադրություն չունեն»
https://parstoday.ir/hy/news/iran-i86853-Նաղավի_Հոսեյնի._Ամերիկացիները_ՀԳՀԾ_ում_մնալու_մտադրություն_չունեն
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Թեհրանը ցանկանում է պահպանել միջուկային համաձայնությունը, սակայն ամերիկացիները նման մտադրություն չունեն, ինչը հստակորեն երևում է ԱՄՆ-ի քայլերից»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 17, 2018 15:03 Asia/Tehran
  • Նաղավի Հոսեյնի. «Ամերիկացիները ՀԳՀԾ-ում մնալու մտադրություն չունեն»

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Թեհրանը ցանկանում է պահպանել միջուկային համաձայնությունը, սակայն ամերիկացիները նման մտադրություն չունեն, ինչը հստակորեն երևում է ԱՄՆ-ի քայլերից»:

Հոսեյն Նաղավի Հոսեյնին շաբաթ օրը Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ նիստի արդյունքների մասին ասել է. «Իրանն իր ողջ ջանքերը գործի է դրել բանակցության միջոցով միջուկային համաձայնությունը պահպանելու համար, սակայն Եվրոպայի և ամերիկացիների քայլերը հակառակն են ապացուցում»:

«Ցավոք ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության դաշտում նոր քայլեր է կիրառել, ինչպիսիք են նոր պատժամիջոցների սահմանումը։ Այդ քայլերը ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը միջուկային համաձայնությունում մնալու մտադրություն չունի». հավաստիացրել է Նաղավի Հոսեյնին:

«Միակողմանի հանձնառություններով ՀԳՀԾ-ի պահպանումն Իրանի համար շահեկան չէ: Ուստի խորհուրդ չենք տա՝ այդ փաստի հետ հույսեր կապել». ասել է  նա: