Նաղավի Հոսեյնի .«ԱՄՆ-ը և Եվրոպան մրցակցում են Իրանին շրջափակելու հարցում»
https://parstoday.ir/hy/news/iran-i86891-Նաղավի_Հոսեյնի_._ԱՄՆ_ը_և_Եվրոպան_մրցակցում_են_Իրանին_շրջափակելու_հարցում
«ԱՄՆ-ը և Եվրոպան մրցակցում են Իրանին շրջափակելու հարցում».-ասել է Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2018 08:32 Asia/Tehran
  • Նաղավի Հոսեյնի .«ԱՄՆ-ը և Եվրոպան մրցակցում են Իրանին շրջափակելու հարցում»

«ԱՄՆ-ը և Եվրոպան մրցակցում են Իրանին շրջափակելու հարցում».-ասել է Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը:

Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան միջուկային համաձայնությունում մնալու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խրախուսելու հայտարարությամբ, ԵՄ-ին առաջարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել , ըստ որի թիրախավորվում են Իրանի հրթիռային ծրագրում և Սիրիայում Թեհրանի գործունեությանը մասնակից անձինք:

Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է.«Իրանի դեմ շրջափակումների հարցում ԱՄՆ-ի և Եվրամիության միջև աշխատանքային բաժանում է տեղի ունեցել և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս չգալու պատճառաբանությամբ, եվրոպացիները նպատակ ունեն Իրանի դեմ հրթիռային նոր պատժամիջոցներ կիրառել: Դա համարվում է ՀԳՀԾ-ի կրկնակի խախտում»:

«Իրանը դիտարկելու է միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի և ԵՄ քայլերը, քանի որ կարևոր են Իրանի ազգային շահերի ապահովումը, սակայն դիմացի կողմը համաձայնությունը խախտելով, փորձում է իրականացնել իր նպատակները».-հավաստիացրել է Նաղավի Հոսեյնին: