Իրանը խստորեն կարձագանքի Եվրոպայի կողմից ցանկացած ճնշման կիրառմանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է. «Իրանը խստորեն կարձագանքի Եվրոպայի կողմից ցանկացած ճնշման ու պատժամիջոցի կիրառմանը»:
Լրագրողներին տված հարցազրույցում, խոսելով Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ պատրաստելու՝ որոշ եվրոպական երկրների փորձերի մասին, Մահմուդ Վաեզին հավելել է.«Եվրոպացիները փորձում են որպեսզի ԱՄՆ-ի դիմաց պահպանեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, բայց եթե այդ փորձերը հանգեցնեն Իրանի դեմ ճնշումների կամ նոր պատժամիջոցների կիրառմանը, Իրանը լուրջ հակազդեցություն կցուցաբերի»:
Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդրոել են պահպանել Իրան-Վեցյակ միջուկային համաձայնագիրը և ԵՄ-ին առաջարկել են նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, որի համաձայն՝ թիրախ են դառնալու Իրանի հրթիռային ծրագրում և Սիրիայում Թեհրանի գործունեության մեջ ներգրավված անձինք: