Զանգյանե.«Իրանի նավթարդյունաբերությունը թշնամիների հարձակումների թիրախում է գտնվում»
https://parstoday.ir/hy/news/iran-i86967-Զանգյանե._Իրանի_նավթարդյունաբերությունը_թշնամիների_հարձակումների_թիրախում_է_գտնվում
Իրանի նավթի նախարարն ասել է.«ԱՄՆ-ը և տարածաշրջանի որոշ երկրների Իրանի իսլամական հանրապետության դեմ թշնամանք են տածում նավթարդյունաբերության առանցքայնությամբ և մենք պետք է զգոն լինենք, որպեսզի թշնամին չկարողանա այդ բաժնում եզ հարվածել»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 19, 2018 08:58 Asia/Tehran
  • Զանգյանե.«Իրանի նավթարդյունաբերությունը թշնամիների հարձակումների թիրախում է գտնվում»

Իրանի նավթի նախարարն ասել է.«ԱՄՆ-ը և տարածաշրջանի որոշ երկրների Իրանի իսլամական հանրապետության դեմ թշնամանք են տածում նավթարդյունաբերության առանցքայնությամբ և մենք պետք է զգոն լինենք, որպեսզի թշնամին չկարողանա այդ բաժնում եզ հարվածել»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան մի քանի նավթի հանքավայրերի շահագործման մասին պայմանագրեր կնքեելու միջոցառման ժամանակ, նշելով, որ նավթի ու գազի հարուստ պաշարներ ունենալու պատճառով ԱՄՆ-ն ու տարածաշրջանի որոշ երկրներ թշնամանք են տածում Իրանի նկատմամբ, Բիժան Նամդար Զանգյանեն ասել է.«Թշնամիները չէին կարծում, որ մենք ներքին կարողություններին կառչելով նման առաջընթաց կարձանագրենք էներգիայի ոլորտում»:

Բարձր գնահատելով նավթարդյունաբերության աշխատակիցներին, Զանգյանեն նշել է, որ այս արդյունաբերության ոլորտում ձեռքբերումները պարտական ենք նրանց ջանքերին:

Անդրադառնալով Իրանում բենզինի սպառման ավելանալուն և այդ արտադրանքի ներկրման անհրաժեշտությանը , Զանգյանեն նշել է, որ առաջիկա վեց ամիսներին երկիրն ինքնաբավության է հասնելու Բենզինի արդյունահանման ոլորտում: