Զարիֆ .«Իրանի հրթիռային կարողության քննադատումը ՝ «բացարձակ կեղծիք» է»
ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի հրթիռային կարողության նկատմամբ ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրի դիրքորոշումը «բացարձակ կեղծիք» է գնահատել:
Երկուշաբթի օրը Թուիթերում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պարզաբանել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից տարածաշրջանի որոշ երկրներին մատուցած ծառայությունները, գրելով .«Մեզանից զենք գնեք, իսկ մենք ձեզ ծառայություններ ենք մատուցելու հարևան երկրին ճնշելով՝ իր պաշտպանական կարողությունից հրաժարվելու համար»:
«Իրանի հրթիռային ու պաշտպանական կարողության քննադատումը և միաժամանակ հարյուրավոր միլիոնավոր դոլարների զենքեր տարածաշրջան առաքումը, ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրի ցուցադրած «բացարձակ կեղծիքն» է»:
Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան միջուկային համաձայնությունում մնալու համար Դոնալդ Թրամփին խրախուսելու հայտարարությամբ, Եվրամիությանն առաջարկել են Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել, համաձայն որի Իրանի հրթիռային ծրագրին և Սիրիայում Թեհրանի գործունեության մասնակիցները հայտնվելու են թիրախում: