Ղասեմի. ԱՄՆ-ն անկարող է պատժամիջոցներով կասեցնել Իրանի ժողովրդի գիտական զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i87288-Ղասեմի._ԱՄՆ_ն_անկարող_է_պատժամիջոցներով_կասեցնել_Իրանի_ժողովրդի_գիտական_զարգացումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ վաղ առավոտյան դատապարտելով 10 իրանցիների և Իրանում գրանցված մի ընկերության դեմ պատժամիջոցներ գործադրելու կապակցությամբ ԱՄՆ-ի վերջին քայլն ընդգծել է. «ԱՄՆ-ն անկարող է լինելու պատժամիջոցների միջոցով դադարեցնել կամ կասեցնել Իրանի ժողովրդի գիտական զարգացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2018 03:16 Asia/Tehran
  • Ղասեմի. ԱՄՆ-ն անկարող է պատժամիջոցներով կասեցնել Իրանի ժողովրդի գիտական զարգացումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ վաղ առավոտյան դատապարտելով 10 իրանցիների և Իրանում գրանցված մի ընկերության դեմ պատժամիջոցներ գործադրելու կապակցությամբ ԱՄՆ-ի վերջին քայլն ընդգծել է. «ԱՄՆ-ն անկարող է լինելու պատժամիջոցների միջոցով դադարեցնել կամ կասեցնել Իրանի ժողովրդի գիտական զարգացումը»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին նշել է ,որ ԱՄՆ-ի կառավարության այդ քայլն Իրանի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի թշնամության մեկ այլ ապացույց է :

ԱՄՆ գանձապահության նախարարությունն ուրբաթ օրն ԻԻՀ-ի դեմ Վաշինգտոնի թշնամական քայլերի շրջանակում պատժամիջոցներ կիրառեց 10 իրանցիների և Իրանում գրանցված իրանական մի ընկերության դեմ:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ հիշյալ 10 անձանց ու ընկերությանը մեղադրել է հեղինակային իրավունքը ոտնահարելու և ԱՄՆ-ի համալսարաններից տեղեկություններ գողանալու մեջ:

ԱՄՆ-ն ավելի վաղ տարբեր պատրվակներով պատժամիջոցներ է որդեգրել իրանցի անձանց, գիտնականների ու ընկերությունների դեմ:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության հասնելով իրանցիների դեմ առավել թշնամական քայլեր ու քաղաքականություններ են որդեգրվել: