Ղասեմի. Բրիտանիան պատասխանատու է Եմենում իրականացված ոճրագործությունների համար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, քննադատելով բրիտանացի երկու նախարարների հակաիրանական համատեղ հաղորդագրությունը, հիշեցրել է Եմենում իրականացվող պատերազմական ոճրագործություններում Բրիտանիայի դերակատարությունը և Լոնդոնին կոչ է արել վերջ տալ այդ քաղաքականությանը:
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ու միջազգային զարգացման նախարար Փեննի Մորդանթը, համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են, որ Իրանը զենք է առաքում Եմեն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին անդրադառնալով Արաբիային զենք վաճառելու և լոգեստիկական ու տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու միջոցով պատերազմական ոճրագործությունների մասով Լոնդոնի կրած ուղղակի պատասխանատվությանն, ընդգծել է. «Բրիտանիան այնպիսի դիրքում չի գտնվում, որ կարողանա ուրիշներին մեղադրանքներ ուղղել:
«Լոնդոնը սխալ հասցե տալու և Եմենի անպաշտպան ու բռնահարված ժողովրդին պարտադրված պատերազմում կրած պատասխանատվությունից խույս տալու փոխարեն, պետք ե հնարավորինս շուտ վերջ տա այդ պատերազմում իր պատեհապաշտական ու կույր կողմնորոշմանը»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Ղասեմին ընդգծել է. «Եթե Բրիտանիան Եմենի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու հայտարարության մեջ անկեղծ է, թող Եմենի դեմ պատերազմող կոալիցիայում բրիտանական զենքերի խոշոր գնորդներից պահանջի դադարեցնելով պատերազմն ու վերացնելով այդ երկրի բռնահարված ժողովրդի շրջափակումը, հող նախապատրաստեն միջեմենական երկխոսության համար»:
«Եմենի դեմ Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմական ոտնձգությունից հետո Իրանը շարունակ ընդգծել է, որ այդ ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի և մինչ այսօր ոչ միայն հրադադարի հաստատման ուղղությամբ որևէ խոչընդոտ չի առաջացրել, այլև անգամներ քաղաքական լուծում գտնելու համար պատերազմում մխրճված կողմերին օժանդակելու իր պատրաստակամությունն է հայտնել»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հիշեցնելով Եմենի ճգնաժամին վերջ տալու համար ԻԻՀ-ի չորս կետանոց նախագծի մասին: