Ռոհանի.«Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի սկզբունքային քաղաքականություններից է»
https://parstoday.ir/hy/news/iran-i87478-Ռոհանի._Հարևանների_հետ_հարաբերությունների_ընդլայնումը_Իրանի_սկզբունքային_քաղաքականություններից_է
Երեքշաբթի օրը, Նախքան Աշխաբադ մեկնելը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թուրքմենստան ու Ադրբեջան այցերը կատրվում են երկու երկրների նախագահների պաշտոնական հրավերով: Իրանի կառաարության կարևորագույն նպատակներից մեկը հարևան երկրների հետ սերտ հարաբերությունների հաստատումն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 27, 2018 11:47 Asia/Tehran
  • Ռոհանի.«Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի սկզբունքային քաղաքականություններից է»

Երեքշաբթի օրը, Նախքան Աշխաբադ մեկնելը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թուրքմենստան ու Ադրբեջան այցերը կատրվում են երկու երկրների նախագահների պաշտոնական հրավերով: Իրանի կառաարության կարևորագույն նպատակներից մեկը հարևան երկրների հետ սերտ հարաբերությունների հաստատումն է»:

Լրագրողների հետ ճեպազրույցում, Հասան Ռոհանին նշել է.«Իրանը լավ հարաբերություններ ունի Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ և երկու երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ»:

Իրանի նախագահը հավելել է.«Տարանցման և Իրանի հարավային ծովերը Միջին Ասիային ու Կովկասին միացնելու հարցը դեռևս կարևոր խնդիրներ են, քանի որ Իրանը Միջին Ասիայի ու Կովկասի հետ կապվում է Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջոցով:

Նա հավելել է.«Իրանի հարավ-արևելյան Չաբահարի երկաթգիծը Զահեդանին միացնելու նախագիծը գործադրման փուլում է: Նշենք, որ Զահեդանի երկաթգիծը Չաբհարը միացնելու է Կենտրանական Ասիային: Գործադրման փուլում է նաև Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի համատեղ նախագիծը՝ Ռաշտը Աստարային միացնող երկաթգիծը, որի միջոցով Իրանը միանում է Կովկասին, Ռուսաստանին ու Եվրոպային»: