Իրանը և Թուրքմենստանը համագործակցության փոխըմբռնման 13 հուշագիր են ստորագրել
Իրանի ու Թուրքմենստանի նախագահների ներկայությամբ, երկու երկրի պաշտոնատարները Աշխաբադում փոխըմբռնման 13 հուշագիր ու փաստաթուղթ են ստորագրել:
Երեքշաբթի օրը, Աշխաբադում, ԻԻՀ ու Թուրքմենստանի նախագահներ Հասան Ռոհանիի ու Ղուրբան Ղոլի Բերդի Մոհամմեդովի ներկայությամբ, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնայաները ստորագրել են փաստաթղթեր՝ մշակութային, առևտրի, արդյունաբերության, մաքսային տեղեկատվության, էլեկնտրոնային փոխանակման, համատեղ առևտրի խորհրդի ձևավորման, ստանդարտացման, սերտիֆիկացման, գյուղատնտեսության, սպորտի ու ավիափոխադրումների ոլորտներում և երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության վերաբերյալ:
ԻԻՀ նախագահը երեքշաբթի օրը ժամանել է Աշխաբադ՝ Թուրքմենստանի ղեկավարների հետ հանդիպելու և վերջիններիս հետ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու նպատակով:
ԻԻՀ նախագահը մարտի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով կմեկնի Բաքու: