Ռոհանի.«Իրանը կարևորում է Թուրքմենստանի հետ հարաբերությունների ընդլայնումը»
Անդրադառնալով Իրանի ու Թուրքմենստանի հնարավորություններին, երկու երկրների նախագահները կարևորել են Թեհրան-Աշխաբադ համագործակցությունների ու բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:
Երեքշաբթի օրը, Աշխաբադում կայացած Իրանի ու Թուրքմենստանի բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստերում, անդրադանալով տարբեր, այդ թվում՝ էներգետիկ, տարանցման ու տրանսպորտի ոլորտներում Իրան-Թուրքմենստան համագործակցություններին, Հասան Ռոհանին նշել է. «Իրանից Թուրքմենստան էլեկտրասնուցման 3-րդ գծի գործադրմամբ, Կասպից ծովի նավթի ու գազի ոլորտում նոր համագործակցությունները և երկու երկրների միջև տրանսպորտի ընդլայնման ոլորտում հնրավորությունների տրամադրումը կարող է լինել նոր քայլ՝ Իրան-Թուրքմենստան տնտեսական հարաբերություններում:
Նշանակալի համարելով Թուրքմենստանի հետ Իրանի բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների զարգացումը, Հասան Ռոհանին ասել է.«Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ազդեցիկ դեր կարող են ունենալ զբոսաշրջության խթանման համար հնարավորությունների տրամադրումը, Թեհրան-Աշխաբադ ուղիղ չվերթի իրականացումը և երկաթգծի ընդլայնմանն ուղղված համագործակցությունը»:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդիմուհամմեդովը նույնպես անդրադարձել է տարբեր, այդ թվում՝ քաղաքկան, տնտեսական ու մշակութային ոլորտներում Թեհրան-Աշխաբադ հարաբերությունների ընդլայնման խնդրին, հավելելով.«Իրանն ու Թուրքմենստանը միևնույն կարծիքն ունեն տարածաշրջանային ու միջազգային տարբեր, մասնավորապես խաղաղության հարցերի շուրջ»: