Իրանի համալսարանական դասախոսների հավաքազորային կազմակերպությունը հակադարձել է ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցներին
Իրանի բարձրագույն ուսման կենտրոնների և դասախոսների հավաքազորային կազմակերպությունը հակադարձել է ԱՄՆ կառավարության վերջին պատժամիջոցներին, հայտարարելով .«Գիտական պատժամիջոցները և համալսարանական աղբյուրներին հասանելիության սահմանափակումը կատարվել է տարբեր ոլորտներում գիտական զարգացումը դանդաղեցնելու նպատակով»:
ԻԻՀ-ի դեմ թշնամական քայլերի գնալով, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը խստացրել է տասը իրանցիների և Իրանում տեղակայված մի ընկերության դեմ պատժամիջոցները: ԱՄՆ-ը հիշյալ անձանց և այդ ընկերությանը մեղադրել է ամերիկյան համալսարաններից տեղեկություններ գողանալու և մտավոր սեփականության իրավունքները ոտնահարելու մեջ:
Կազմակերպությունը չորեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.«Ներկայացված մեղադրանքները միտված են վնասելու գիտնականներին և հատկապես Իրանի երիտասարդներին, ովքեր հակառակ այդ երկրի սպասումների, չեն ենթարկվում սադրանքներին»։
Իրանի համալսարանական դասախոսների հավաքազորային կազմակերպությունը հայտարարել է .«Առանց փաստերի ու իրավական հիմքերի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում հայտնվելը վկայում է այն մասին, որ իր շահերի ապահովման ուղղությամբ Իրանը ճիշտ ուղու վրա է գնտվում»: