Ռոհանի. Կասպից ծովը երկրների միասնականության ու համագործակցության հարթակ է դարձել
https://parstoday.ir/hy/news/iran-i87626-Ռոհանի._Կասպից_ծովը_երկրների_միասնականության_ու_համագործակցության_հարթակ_է_դարձել
ԻԻՀ նախագահը նշել է, որ Կասպից ծովն այսօր երկրների միասնականության ու համագործակցության հարթակ է դարձել: «Այն կետերը, որոնք թշնամիները ցանկանում էին օգտագործել որպես տարաձայնության միջոց, երկրների միջև միասնականության, համագործակցության ու ներդաշնակության հող են նախապատրաստել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 29, 2018 17:03 Asia/Tehran
  • Ռոհանի. Կասպից ծովը երկրների միասնականության ու համագործակցության հարթակ է դարձել

ԻԻՀ նախագահը նշել է, որ Կասպից ծովն այսօր երկրների միասնականության ու համագործակցության հարթակ է դարձել: «Այն կետերը, որոնք թշնամիները ցանկանում էին օգտագործել որպես տարաձայնության միջոց, երկրների միջև միասնականության, համագործակցության ու ներդաշնակության հող են նախապատրաստել»:

Հասան Ռոհանին հինգշաբթի օրը վերադառնալով Թուրքմենստան ու Ադրբեջան կատարած ուղևորությունից, Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Կասպից ծովը էներգիայի ու տնտեսության տեսակետից կարող է ամրացնել բարեկամությունը: Նա հավելել է. «25 տարինի անց, հարավ-հյուսիս և հարավ-արևմուտք տարանցիկ ուղղության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը մեծ նշանակություն ունի»:

«Թեհրանն ու Աշխաբադը համաձայնեցին, որպեսզի Կասպից ծովում համատեղ ներդրում ու արտադրություն  արվի»,-հայտարարել է Ռոհանին անդրադառնալով Թուրքմենստան կատարած այցին:

Ռոհանին անդրադարձել է նաև Ադրբեջան կատարած իր այցելությանը: «Բաքու կատարած այցի շրջանակներում, ստորագրվեցին անհրաժեշտ փաստաթղթեր և Ռաշտի ու Աստարայի երկաթգծերի միացմամբ, Իրանի հարավային ջրերը միացան Ադրբեջանին, Կովկասին, Թուրքիային, Ռուսաստանին ու Եվրոպային». ասել է նա:

ԻԻՀ նախագահը համագործակցության ընդլայնման 21 փաստաթղթեր ստորագրելուց հետո, հինգշաբթի օրն ավարտեց Թուրքմենստան ու Ադրբեջան կատարած այցը: