Իրանի հետ Ավստրիայի Oberbank-ի համագործակցությունը չի դադարեցվել
https://parstoday.ir/hy/news/iran-i87776-Իրանի_հետ_Ավստրիայի_oberbank_ի_համագործակցությունը_չի_դադարեցվել
Թեհրանում Վիեննայի դեսպանը հերքել է Իրանի հետ Ավստրիայի Oberbank-ի համագործակցությունը դադարեցնելու մասին տարածված լուրերը, վստահեցնելով, որ ՀԳՀԾ-ի հարցում Թեհրանի հետ համագործակցության վերաբերյալ Վիեննայի քաղաքականությունը ոչ մի փոփոխություն չի կրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 13:47 Asia/Tehran
  • Իրանի հետ Ավստրիայի Oberbank-ի համագործակցությունը չի դադարեցվել

Թեհրանում Վիեննայի դեսպանը հերքել է Իրանի հետ Ավստրիայի Oberbank-ի համագործակցությունը դադարեցնելու մասին տարածված լուրերը, վստահեցնելով, որ ՀԳՀԾ-ի հարցում Թեհրանի հետ համագործակցության վերաբերյալ Վիեննայի քաղաքականությունը ոչ մի փոփոխություն չի կրել:

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ հայտարարել էին, որ Oberbank-ը Իրանի հետ համագործակությունը դադարեցրել է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Իրանում Ասվտրիայի դեսպան Շտեֆան Շուլցը կիրակի օրն ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Վիեննայի և Թեհրանի միջև բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել, որոնցից մի քանիսն այդ թվում՝  Քերմանի արեգակնային էլեկտրակայանի նախագծերն իրականացման փուլ են մտել»:

ԱՄՆ կառավարության վարած քաղաքականության և ՀԳՀԾ-ի դադարեցման հարցում Վաշինգտոնի ձեռնարկած քայլերի վերաբերյալ Ավստրիայի դեսպանն ասել է.«Չափից ավելի վատատեսության պատճառ չկա»: