Ռոհանի .«Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը նպաստել են Սիրիայում արձանագրված հաջողություններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i87964-Ռոհանի_._Իրանի_Ռուսաստանի_և_Թուրքիայի_ջանքերը_նպաստել_են_Սիրիայում_արձանագրված_հաջողություններին
«Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը նպաստել են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին և պետք է փորձել, որպեսզի Սիրիայի ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում».- ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2018 17:02 Asia/Tehran
  • Ռոհանի .«Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը նպաստել են Սիրիայում արձանագրված հաջողություններին»

«Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը նպաստել են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին և պետք է փորձել, որպեսզի Սիրիայի ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում».- ասել է ԻԻՀ նախագահը:

Չորեքշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ Անկարայում ունեցած հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է.«Տարածաշրջանում կայունության ու անվտանգության ոլորտներում Իրանի և Թուրքիայի համագործակցության խորացումն ու զարգացումը, երկրների տարածքային ամբողջականության հարգումը և վերտարածաշրջանային միջամտությունների և ահաբեկիչների դեմ պայքարը, չափազանց ազդեցիկ են լինելու»:

Անդրադառնալով Պաղեստինի հարցի կարգավորման ուղղության տարածաշրջանի իսլամական երկրների ՝ մասնավորապես Իրանի և Թուրքիայի համատեղ ջանքերին, Ռոհանին ասել է.«Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի հայտարարել հայրենիք վերադառնալու մասին»:

Էրդողանն իր հերթին կարևորել է Իրանի և Թուրքիայի տարածաշրջանային համագործակցությունը : Թուրքիայի նախագահը դրական ու կառուցողական է գնահատել ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային այլ հարցերի ոլորտներում Իրանի և Թուրքիայի բանակցությունները: