Էրդողանն ընդգծել է ընտրություններին մասնակցելու իր օրինական իրավունքը
(last modified Sun, 29 Jan 2023 14:30:44 GMT )
Հունվար 29, 2023 18:00 Asia/Tehran
  • Էրդողանն ընդգծել է ընտրություններին մասնակցելու իր օրինական իրավունքը

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրավունք ունի նոր շրջանի համար առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան այս տարվա մայիսի 14-ին։ Ի սկզբանե նախագահական ընտրությունները պետք է կայանային հունիսի 18-ին:

Անցյալ տարի Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու է լինելու «Ժողովրդական կոալիցիա» խմբից։

Ի դեպ, Էրդողանը քննադատել է միջազգային լրատվամիջոցներին, որոնք վերջերս փորձել են ազդել հասարակական կարծիքի վրա՝ Թուրքիայի առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

Էրդողանն այս արտահայտությունները կատարել է Լոնդոնյան Economist շաբաթաթերթի վերջին հրապարակումից հետո, որտեղ օտարերկրացիներին կոչ էր արվում ուշադրություն դարձնել Թուրքիայի առաջիկա ընտրություններին, քանի որ Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ «աղետի եզրին է»:

Թուրքիան 2018 թվականի ընտրություններում ընտրեց կառավարման նոր համակարգ: Իրավական տեսանկյունից և դե ֆակտո 2018 թվականին ընտրված նախագահը այս նոր կառավարման համակարգի առաջին նախագահն է։