Նոր էջ՝ Թեհրան-Պեկին հարաբերություններում
Չինաստանի նախագահի Իրանի կատարած այցով Թեհրանն ու Պեկինը նոր էջ են բացել երկկողմ հարաբերություններում:
Այսօր Թեհրանում Չինաստանի նախագահ՝ Շի Ջին Պինգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ , Թեհրան-Պեկին հարաբերություններովը ռազմավարական համարելով ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.-«Նոր էջ է բացվել Թեհրան-Պեկին հարաբերություններում»:
Իսկ Չինաստանի նախագահն ասել է.«Երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանային ու միջազգային հարցերում ընդգրկուն համաձայնության հանգելով, Իրանը և Չինաստանը որոշել են ռազմավարական համապարփակ համագործակցության վրա հիմնված հարաբերություններ հաստատել:
Չինաստանի նախագահի Իրանի կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում , երկու երկրները 20 կետից բաղկացած հաղորդագրություն են հրապարակել ,որով ճշտորոշել են քաղաքական ,հումանիտար , մշակութային , դատական,անվտանգության ,պաշտպանական և տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում Թեհրան-Պեկին համագործակցությունների ընդլայնման ուղեքարտեզը:
. Շի Ջին Պինգն այն դեպքում է այցելել Թեհրան,երբ Չինաստանի նախկին նախագահ՝ Ջիանգ Զեմինի Իրան կատարած վերջին այցից անցնում է 14 տարի: Սա իհարկե երկու երկրի հարաբերությունների թերագնահատման իմաստով չէ: Այլև անցնող տարիների ընթացքում Չինաստանը եղել է Իրանի տնտեսական ու առևտրային խոշոր գործընկերը:
Չնայած Իրանի նկատմամբ սահմանված խիստ շրջափակումներին և մեծ թվով երկրների կողմից հակաիրանական շրջափակումների հետևելուն , Չինաստանը առիթը պատեհ համարլեով փորձեց Իրանում համալրել խոշոր ընկերությունների ու ներդրողների թափուր տեղերը: Թեև գլխավոր մրցակիցների կրճատվելով , Իրանի շուկայում Չինաստանը ներկայությունն ինչ-որ տեղ վնասներ պատճառեց Իրանի տնտեսությանն ու առևտրին, բայց ԻԻՀ նախագահի խոսքերով՝ Թեհրանը չի մոռանալու շրջափակման շրջանում իր բարեկամներին և ստեղծված նոր պայմաններում էլ ձգտում է ենթահող ստեղծել այդ երկրի հետ հարաբերությունների ընդլայնման համար:
Չինաստանի մաքսային ծառայության տվյալներով , 2014 թ.-ին երկու երկրի առևտրափոխականումների ծավալը կազմել է 52 միլիարդ դոլար և այդ թվականին, Իրանի արտաքին առևտրի 36 տոկոսը վերաբերում է Չինաստանին:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման և տնտեսական շրջափակումների վերացման արդյունքում Իրանում ստեղծված նոր պայմաններում,նախատեսվում է արևմտյան և ասիական խոշոր ընկերությունները ներկայություն ունենան Իրանում , հետևաբար ավելի մեծ հնարավորություններ կան Իրան-Չինաստան երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:
Դոկտ Ռոհանին ընդգծել է,որ Չինաստանը Իրանի աևտրային առաջին գործընկերն է ,որ հետշրջափակումային շրջանում կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ ներդրման,առևտրի և տեխնոլոգիայի ոլորտում:
Թեհրանում իր ելույթի ժամանակ , Չինաստանի նախագահը հստակեցրել է.«Չինաստանը պատրաստ է ստեղծված առիթն օգտագործելով բարձրացնել երկկողմ հարաբերությունների ու համագործակցությունների մակարդակը:
Թվում է,որ հետշրջափակումային պայմաններում երկկողմ հարաբերություններից բացի , տարածաշրջանային հարցերը ,հատկապես Իրան-Արաբիա հարաբերություններում տիրող լարվածությունները եղել են Չինաստանի ու Իրանի նախագահների բանակցության թեմաները:
Հաշվի առնելով Իրանի , ինչու չէ նաև Սաուդյան Արաբիայի հետ Չինաստանի քաղաքական ու տնտեսական սերտ հարաբերությունները ,Պեկինը ցանկանում է հզոր միջնորդի դերու հանդես գալ Թեհրան-Ռիադ մթագնած հարաբերությունների կարգավորման հարցում: