Ապրիլ 11, 2018 08:08 Asia/Tehran
  • Զարիֆ. Սեղմում ենք Իրանի շուկա մուտք գործելու ցանկություն ունեցող բրազիլիական ընկերությունների ձեռքը

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը Բրազիլիայում գումարված Իրանի ու Բրազիլիայի առևտրական համատեղ համաժողովի ժամանակ ընդգծել է տարբեր նախագծերում համատեղ ներդրման համար Թեհրանի պատրաստակամությունը: «Սեղմում ենք Իրանի շուկա մուտք գործելու ցանկություն ունեցող բրազիլիական ընկերությունների ձեռքը». ասել է Զարիֆը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով տարբեր բաժիններում, այդ թվում նավթի ու գազի, ցեմենտի, պողպատի, հանքերի, ավտոշինության, գյուղատնտեսության, դեղարդյունաբերության, բժշկական սարքերի արտադրության ու նոր տեխնոլոգիայի բնագավառներում Իրանի առաջադիմություններին, հավելել է. «Այս ոլորտներում առավել զարգացումն ու առաջադիմությունն արտասահմանյան համագործակցության կարիք ունի»:

«Այս պահին Իրանը 2 միլիարդ 600 միլիոն դոլար առևտրաշրջանառությամբ համարվում է Միջին Արևելքում Բրազիլիայի առևտրական առաջին գործընկերը: Իրանը վստահելի շուկա է   բրազիլիական ընկերությունների համար, որոնք կարող են ամրապնդել  իրանական շուկայում իրենց դիրքը եվ օգտվելով  Իրանի հնարավորություններից դուրս գալ հարևան երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջանի երկրներ, Իրաք ու Աֆղանստան»,-հավելել է Զարիֆը նշելով, որ Բրազիլիան համարվում է աշխարհի զարգացող տնտեսություններից մեկը:

 

 

Պիտակ