Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար
Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
Բանկի աշխատակիցները նկարահանել են միջադեպը և ոստիկանություն կանչել։ Հաղորդվում է, որ կինը բերման է ենթարկվել, իսկ տարօրինակ տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Դրանում երևում է մի կին, որը կանգնած է անվասայլակին «նստած» գունատ տղամարդու կողքին: Նա բռնում է տղամարդու գլուխը, խոսում նրա հետ և խնդրում ստորագրել վարկի փաստաթղթերը։
Էրիկան ներկայացել է որպես տղամարդու զարմուհի։
«Քեռի, լսու՞մ ես, դու պետք է ստորագրես վարկի պայմանագիրը, եթե չստորագրես, չի ստացվի, ես չեմ կարող քո տեղը ստորագրել»,- ասում է կինը։
Բանկի աշխատակիցները ոստիկանություն են կանչել. ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը՝ 68-ամյա Պաուլո Ռոբերտո Բրագան, մի քանի ժամ է, ինչ մահացած է եղել:
«Կինը փորձել է ձևացնել, թե ուզում է ստիպել նրան ստորագրել վարկը: Նա արդեն մահացած էր մտել բանկ», - ասել է ոստիկանապետ Լուիս Ֆաբիոն: